Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անկախ կառույցի նկատմամբ մեր վերաբերմունքից՝ ՀԱՊԿ-ում մեր պետությունը կորցրեց իր ազդեցությունը. Սուրեն Սարգսյանը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին

ՀՀ-ին չի հաջողվելու պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հաստիքը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ հարցին, թե ինչպես  կարելի էր այլ կերպ գործել՝ Յուրի Խաչատուրովի հետ կապված, քանի որ արվածը փոփոխման ենթական չէ։

«Մեզ համար այդ հաստիքն այլևս կորցված է, գոնե այս շրջափուլում, մանավանդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսի ԱԱԽՔ ղեկավարը հանդիպում է պետությունների ղեկավարների հետ, իսկ նրան ընդունում են, ինչը նշանակում է, որ պետությունների ղեկավարների մոտ կա որոշակի դիրքորոշում։ Կարծում եմ՝ կոնսենսուսով է ընտրվելու, այստեղ արդեն ամեն բան կախված է նրանից, թե ՀՀ-ն իր վետոյի իրավունքը կկիրառի Ստանիսլավ Զասի թեկնածության դեմ, թե ոչ։ Հաջորդ տարվա սկզբին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպում կա, այսինքն՝ կա´մ կերկարաձգվի ՌԴ ներկայացուցիչի պաշտոնավարումը մինչ ժամկետների ավարտը, կա´մ Բելառուսի ներկայացուցիչը կստանա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը, կարծում եմ, կանխատեսելի էր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ կարելի՞ է սա դիվանագիտական պարտություն համարել, Սուրեն Սարգսյանը նշեց, թե անկախ ՀԱՊԿ կառույցի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, պետք է արձանագրել, որ միջազգային կազմակերպությունում պետությունը կորցրեց իր ազդեցությունը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն էլ, համաձայնելով Սարգսյանի հետ, հավելեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլևս «յան»-ով վերջացող ազգանունով մարդ չի լինի։ Սակայն նա հորդորեց սա պարտության դաշտում չդիտարկել, այլ նոր հնարավորությունների արդյունավետ իրացում համարել։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus