Լուծարվող նախարարությունների աշխատակիցները (ՀՀ մշակույթի, սփյուռքի նախարարություններ), ովքեր վաղ առավոտից գործադուլ էին հայտարարել, ՀՀ կառավարության շենքի դիմաց հանդիպում պահանջեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք դժգոհում են նախարարությունների օպտիմալացման դեմ, պահանջում են հետ կանչել ՀՀ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման նախագիծը եւ մշակույթի նախարարությունը դիտել որպես առանձին կառույց: Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության նամակների ընդունման բաժնի պետը, […]