Գեղարդ Մուսասին վնասվածք է ստացել և չի մասնակցի չեմպիոնական մենամարտին
Միջին քաշային կարգում Bellator-ի գործող չեմպիոն Գեղարդ Մուսասին վնասվածք է ստացել և հունվարի 26-ին չի կարողանա մասնակցել Bellator 214-ի` Լոս-Անջելեսում կայանալիք մենամարտին, որի ընթացքում պետք է պաշտպաներ չեմպիոնական գոտին Ռաֆայել Լովատոյի հետ պայքարում:
Այս մասին հայտնում է fighttime.ru-ն:
Թե որքանով է լուրջ հայագզի չեմպիոնի վնասվածքն ու երբ նա կկարողանա վերադառնալ ութանկյուն, դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:
Bellator-ի ներկայացուցիչներըս ևս պաշտոնական հայտարարություն չեն արել այս առիթով:
33-ամյա Մուսասին, որն այս տարվա մայիսին չեմպիոնական տիտղոսը խլել էր Ռաֆայել Կարվալյոյից, սեպտեմբերին չեմպիոնական գոտու առաջին պաշտպանությունն էր անցկացրել` տեխնիկական նոկաուտով հաղթելով կիսամիջին քաշային կարգում Bellator-ի գործող չեմպիոն Ռորի Մալդոնալդին: