Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Իրատես». Գեղարքունիքի մարզպետի սպորտսմեն և բիզնեսմեն համակուրսեցին նշանակվել է Վարդենիսի քաղաքապետի ԺՊ

«Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Մելքոնյանը. վերջինս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համակուրսեցին է: «Իրատեսի» տեղեկություններով՝ նա 6-7 տարի բնակվել է Մոսկվայում, մի կարճ շրջան էլ՝ Արգենտինայում, մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ է:

«Սանոսյանի շրջապատից մի քանի թեկնածուներ կային, բայց թե՛ տարածքային կառավարման նախարարությունը, թե՛ կառավարությունը, ի դեմս վարչապետի պաշտոնակատարի, հավանություն են տվել Մելքոնյանի թեկնածությանը, որը Վարդենիսում անուն հանած քրեական որևէ կլանի ներկայացուցիչ չէ,- ասաց մեր աղբյուրը։- Դեռ նախորդ տարի նա էր ցանկանում Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցել, բայց մենամարտի ժամանակ վնասվածք էր ստացել ու չէր հասցրել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ»:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ Արամ Մելքոնյանը Մոսկվայում շինարարական մի ընկերության ղեկավար է, բիզնես ունի և հաճախ է օգնում վարդենիսցիներին, ինչի մասին չի սիրում խոսել:

Հարցրինք՝ իսկ բիզնեսը չի՞ խանգարի համայնքը ղեկավարելուն. «Չեմ կարծում, ընկերությունը գործադիր տնօրեն ունի այնտեղ, ամեն հարցով զբաղվողներ էլ կան: Ինքն էլ այնպես չէ, որ քաղաքապետ դառնալու համար է եկել Հայաստան, դեռ երեք ամիս առաջ է վերադարձել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus