Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

46-ամյա բրիտանուհին մոտ 700 դոլար է ծախսել իր 9 տիկնիկի համար սուրբծննդյան նվերներ գնելու համար (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի 46-ամյա բնակչուհի Բև Ռոբերթսը մոտ 700 դոլար է ծախսել իր 9 տիկնիկի սուրբծննդյան նվերների վրա, որոնք, կնոջ խոսքով, իրեն կյանք են վերադարձրել, գրում է Daily Mail-ը:

Բևի մոտ ընկճվածություն և տագնապային խանգարում է սկսվել 10 տարի առաջ, երբ նա գամվել է անվասայլակին ու անկարող է զգացել տնից դուրս գալու: Մեկուկես տարի առաջ նա նորածին երեխաների տեսքով 9 իրատեսական տիկնիկ է գնել՝ դրանց հագուստի վրա ավելի քան 5000 դոլար ծախսելով:


Կինն ամեն անգամ տնից դուրս գալիս տիկնիկներից մեկին վերցնում է իր հետ: «Սկզբում ես տնից դուրս էի գալիս միայն տիկնիկի համար, որպեսզի նա մաքուր օդ շնչեր, և այդպես դանդաղորեն հաղթահարեցի տնից դուրս գալու վախս»,- ասել է կինը:

Այս տարի Բևը մոտ 700 դոլար է ծախսել տիկնիկներին սուրբծննդյան նվերներ ու հագուստներ գնելու վրա: «Նրանք ինձնից լավ են հագնվում, պաշտում եմ տիկնիկներիս համար հագուստ գնելը»,- խոստովանել է նա:


Բրիտանուհին հաշմանդամության պատճառով չի աշխատում և շատ գումար չունի, սակայն իր «երեխաներն» ամենակարևոր բանն են աշխարհում: «Նրանք օգնեցին ինձ բուժվել, ինձ կյանք վերադարձրին», - ասել է Բևը:

Կինը նաև խոստովանել է, որ ոչ բոլորն են դրական վերաբերվում իր անսովոր հավաքածուին: Փողոցում մարդիկ կարծում են, թե դրանք երեխաներ են, և մոտիկից նայելով են միայն հասկանում, որ դա այնքան էլ այդպես չէ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus