Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում. Ադամա Ուանի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանին։


Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովը, որը հաջողված էր թե´ բովանդակային, թե´ կազմակերպչական, թե՛ մասնակցության առումով։


Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՖՄԿ-ՀՀ համագործակցությունը և ընդգծել, որ կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանը կներդնի առավելագույն ջանքերը՝ ՖՄԿ առջև դրված խնդիրների լուծման, դրա հետագա զարգացման և միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ուղղությամբ:


Ադամա Ուանը մեծ հաջողություն է համարել Երևանում ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի ամենաբարձր մակարդակով կազմակերպումը՝ ընդգծելով Հայաստանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անձնական ջանքերն այդ գործում: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը մեծ դեր ունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայում և կշարունակի ունենալ ապագայում:


ՖՄԿ ադմինիստրատորը նշել է, որ Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ. Հայաստանի՝ որպես կազմակերպությունում նախագահող երկրի գործառույթների մեջ է մտնում ՖՄԿ նոր գլխավոր քարտուղար Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոյի պարտականությունների ստանձնման առնչությամբ աշխատանքային պայմանագրի ստորագրումը, և, ըստ սահմանված ընթացակարգի, այն ստորագրում է նախագահող երկրի ղեկավարը:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որպես ՖՄԿ-ում նախագահող երկրի ղեկավար, ստորագրել է ՖՄԿ գլխավոր քարտուղարի աշխատանքային պայմանագիրը և հանձնել կազմակերպության ադմինիստրատորին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus