«Յուվենտուսի» նախկին գլխավոր տնօրենն աշխատանքի է անցել «Ինտերում»
Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան, չնայած պաշտոնական հայտարարության բացակայության, սկսել է աշխատել «Ինտերում»,- տեղեկացնում է FC Inter News-ը:
Ըստ աղբյուրի՝ Մարոտան հանդիպել է «Ինտերի» ղեկավարության անդամներից մեկի հետ ակումբի պաշտոնական մեքենայում, ինչը վկայում է այն փաստի մասին, որ նա արդեն սկսել է աշխատանքը «ներաձուրիների» կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» և Մարոտան 3-ամյա պայմանագիր են կնքել: Մասնագետը կստանա տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ: