Իսպանական ստարտափն առանց կրունկի մարզակոշիկ է ստեղծել, որն օգնում է կանխել վնասվածքները
Իսպանական FBR ստարտափը նորագույն մարզակոշիկ է ներկայացրել, որն առաջին հայացքից թերի է թվում՝ կրունկի բացակայության պատճառով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, մարզակոշիկի յուրահատուկ դիզայնի գաղափարը պատկանում է մարզիչ Ֆրանկ Բենեյտոյին: Ուշագրավն այն է, որ այդ միտքը նրա մոտ ծագել է քենիացիների վազքի մասին գիրքը կարդալուց հետո՝ բացահայտելով նրանց վազքի հատուկ տեխնիկան, որի ժամանակ կրունկի վրա հենվելու կարիք չի լինում: Փոխարենը քենիացիները ուժ են գործադրում սրունքի մկանների և ներբանների վրա:
Ծանոթանալով յուրահատուկ տեխնիկային՝ իսպանացին մտածել է նույնը մարզակոշիկների կառուցվածքում կիրառելու մասին:
Նրա խոսքով՝ առանց կրունկի վազելու տեխնիկան ուղղակի «անհավանական է», որն օգնում է արագություն զարգացնել և խուսափել վնասվածքներից: