Դե Լաուրենտիսը նշել է, թե որ դեպքում Կավանին կարող է վերադառնալ «Նապոլի»
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը նշել է, որ իտալական ակումբը պատրաստ է դիտարկել թիմի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի վերադարձի տարբերակը միայն մեկ դեպքում:
Դե Լաուրենտիսը շեշտել է, որ Կավանին կարող է վերադառնալ Իտալիա միայն այն դեպքում, երբ ՊՍԺ-ն նրա տրանսֆերային իրավունքները տրամադրի «Նապոլիին» անվճար:
«Ուրախ եմ, որ հանդիպել եմ Էդինսոնին Փարիզում: Ողջագուրվեցինք և խոսեցինք տարբեր թեմաների մասին: Նրա վերադարձը «Նա՞պոլի». ՊՍԺ-ն պետք է նրա տրանսֆերային իրավունքներն անվճար կամ գոնե սիմվոլիկ գումարով տրամադրի մեզ:
Մենք պատրաստ ենք Կավանիին վճարել տարեկան 6-7 մլն եվրո աշխատավարձ»,- Դե Լաուրենտիսի խոսքն է մեջբերում Football Italia-ն: