Ամերիկուհին 4 մլն դոլար է շահել՝ հետևելով մոր խորհրդին
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչ Շելբի Թրիփը 4 մլն դոլար է շահել մոր խորհրդի շնորհիվ:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, մայրը զանգահարել է աղջկան և ասել, որ նահանգի Կրթական վիճակախաղով 500 դոլար է շահել: Կնոջ խոսքով՝ ինքը վստահ է եղել, որ դստեր բախտն էլ կբերի, այդ իսկ պատճառով պնդել է, որ Շելբին նույնպես վիճակախաղի տոմս գնի:
Աղջիկը հետևել է մոր խորհրդին, սակայն որևէ սպասում չի ունեցել: Նա նախ զբաղվել է տնային գործերով, որից հետո նոր ջնջել է ակնթարթային վիճակախաղի տոմսի պաշտպանիչ շերտը: Այդ պահին էլ պարզել է, որ 4 մլն դոլար է շահել:
Այժմ դուստրը խոստացել է վերանորոգել մոր բնակարանն ու վճարել տան հիփոթեքը: