Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը կամ 33%-ը գործազուրկ է. ամենաշատ գործազուրկները «Սասնա Ծռերում» են, ամենաքիչը՝ «Իմ քայլում»

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակից 10 քաղաքական ուժի 1390 պատգամավորի թեկնածուներից 459-ը կամ 33 %-ը գործազուրկ է: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակներից:

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ, բայց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության չաշխատող թեկնածուների տվյալները հնարավոր չէր պարզել, քանի որ կուսակցության ցուցակի «աշխատանքի վայրը, պաշտոնը» հատվածում նշված էին 81 թեկնածուների մասնագիտությունները, ոչ թե աշխատանքի վայրերը:

Ամենից շատ գործազուրկներն ընդգրկված են «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակում՝ 87 հոգի: Սակայն, կուսակցությունը ներկայացրել է 174 հոգանոց ցուցակ, իսկ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 85 հոգանոց, որից 30-ը չի աշխատում: «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ ներկայացրել է 83 հոգուց բաղկացած ցուցակ, որից 29 պատգամավորի թեկնածու անաշխատանք է:

Ընդ որում, «Ազգային առաջընթացի» ցուցակում ևս մնացած՝ ոչ գործազուրկների տվյալների կողքին նշված են միայն մասնագիտությունները:Ամենաքիչ թվով գործազուրկները «Իմ քայլը» դաշինքում են՝ 24 թեկնածու: Դաշինքը նաև ամենամեծ՝ 182 հոգանոց ցուցակը ներկայացրած քաղաքական ուժն է:

Հարկ է նշել, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները հիմնականում կառավարության անդամներն են, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները և մարզպետները:

Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների և դաշինքների ամբողջական ցանկն ու նրանց ցուցակներում գործազուրկների թիվը.

ՀՀԿ – 125 հոգանոց ցուցակից չի աշխատում 37 պատգամավորի թեկնածու

ՀՅԴ – 152 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու

«Իմ քայլը» դաշինք - 182 հոգանոց ցուցակից չի աշխատում 24 պատգամավորի թեկնածու

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 156 հոգանոց ցուցակից չի աշխատում 45 պատգամավորի թեկնածու

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 85 հոգանոց ցուցակից չի աշխատում 30 պատգամավորի թեկնածու

«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 83 հոգանոց ցուցակից չի աշխատում 29 պատգամավորի թեկնածու

«Մենք» դաշինք – 133 հոգանոց ցուցակից չի աշխատում 56 պատգամավորի թեկնածու

«Սասնա ծռեր» - 174 հոգանոց ցուցակից չի աշխատում 87 պատգամավորի թեկնածու

ԲՀԿ – 169 հոգանոց ցուցակից չի աշխատում 62 պատգամավորի թեկնածու

ՕԵԿ – 131 հոգանոց ցուցակից չի աշխատում 60 պատգամավորի թեկնածու

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի դեպքում, սակայն, պատկերն այլ է: Թեկնածուների տվյալներում ոչ թե նշված է «չի աշխատում», այլ գրված է «հասարակական գործունեությամբ զբաղվող»: Այսպիսով, ՕԵԿ ցուցակում ընդգրկված է 58 «հասարակական գործունեությամբ զբաղվող» և 2 թոշակառու:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus