Ովքեր են ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում
Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում առաջադրված են հանրությանն այս տարիներին իրենց աշխատանքով աչքի ընկած գործիչներ:
ԲՀԿ-ը ներկայացրել է 7 ռեյտինգային թեկնածու: Նրանցից առավել հայտնի է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, ով 2014-2017 թթ-ին եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: Մամուլի տեղեկություններով՝ Նորա Առուստամյանի հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» գործադիր տնօրենն է, Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռքը»:
ՀՀԿ-ն էլ ունի 7 ռեյտինգային թեկնածու, որոնցից մեկը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն է:
ՀՅԴ-ն ևս 7 թեկնածու է առաջադրել 7-րդ ընտրատարածքում: Նրանցից են կոմպոզիտոր Մուրադ Սարգսյանը, ուսուցիչ Ֆիդան Դավթյանը:
«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է 6 թեկնածու, որոնցից մեկը՝ Վահագ Շամպարոնյանը, թոշակառու է, ծնվել է 1954 թ.-ին:
«Մենք» դաշինքը ներկայացրել է 6 թեկնածու, որից 5-ը չեն աշխատում:
«Իմ քայլը» դաշինքը 7-րդ ընտրատեղամասում ներկայացրել է 7 թեկնածու: Նրանցից մեկը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն է:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջադրել է 5 թեկնածու, որոնցից մեկը լրագրող Վարդան Բարսեղյանն է, 2-ը չեն աշխատում, 2-ն էլ հաշվապահ են:
ՕԵԿ-ը ներկայացրել է 7 թեկնածու:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացրել է 6 թեկնածու: Նրանց թվում կա շինարար, դեղագետ, պատմաբան, ձեռնարկատեր, լեզվաբան, մարքեթոլոգ:
«Սասնա ծռեր» կուսակցությունը առաջադրել է 7 թեկնածու: Նրանց թվում է Արարատ Խանդոյանը:
Լևոն Շիրինյանի կուսակցությունն առաջադրել է 5 թեկնածու: