Պատգամավորի թեկնածուներից ովքեր են առաջադրված Արմավիրի մարզում
Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում արտահերթ ընտրություններին մասնակցող 11 կուսակցությունն առաջադրել է առավել հայտնի ու քիչ հայտնի թեկնածուներ:
Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը 6-րդ ընտրատարածքում ունի ռեյտինգային 5 թեկնածու:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 6-րդ ընտրատարածքում ունի 15 թեկնածու, նրանցից են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին՝ Քաջիկ Գևորգյանը, ով անկուսակցական է, ԲՀԿ անդամ չէ:
ՀՀԿ-ն այս ընտրատարածքում ունի 7 թեկնածու, որոնցից 3-ը չեն աշխատում:
ՀՅԴ-ն առաջադրել է 10 ռեյտինգային թեկնածու, որոնցից մեկը տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն է:
«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է 15 թեկնածու:
«Մենք» դաշինքը ներկայացրել է 12 ռեյտինգային թեկնածու: Նրանց թվում են Կարմիր Խաչի բուժքույր Գոհար Մրտեյանը, Հայոց հայրենիք կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանն ու Վիվառո Բեթինգ ՍՊԸ-ի ռիսկ մենեջեր Հայկ Սարգսյանը:
«Իմ քայլը» դաշինքը ներկայացրել է 14 ռեյտինգային թեկնածու: 6-րդ ընտրատարածքում ներկայացված է միանգամից 3 փոխմարզպետ՝ Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Այստեղ է առաջադրված նաև «Հայաստանի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ, Երևանի նախկին ավագանու «Ելք» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է տարբեր մասնագիտություններով թեկնածուների, նրանց թվում են մանկավարժ, ուսուցիչ, գյուղատնտես, դիզայներ, ճարտարագետ:
ՕԵԿ-ը ներկայացրել է 6 թեկնածու:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացրել է 5 թեկնածու: Նրանցից Լիլիթ Հարությունյանը քիմիկ-տեխնոլոգ է, թեկնածուներից 2-ը ճարտարագետ են:
Իսկ «Սասնա ծռեր»-ն առաջադրել է 15 ռեյտինգային թեկնածու, որոնցից 9-ը չեն աշխատում: Այս ընտրատարածքում «Սասնա ծռերը» առաջադրել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին: