Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպանի՝ Երեմ Սարգսյանի դիմումը, որով նա հայտնել էր, որ գտնվում է Արագածոտնի մարզում և հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրում է հետաձգել դատական նիստը:

Հայկ Սարգսյանը ևս չհամաձայնեց առանց իր պաշտպանի ներկայության անցկացնել դատական նիստը:

Այսօր դատարան էր ներկայացել տուժող Դավիթ Սիմոնյանը: Դատարանի հարցին, թե ինչու չէր ներկայանում նիստերին, նա ասաց, որ ծանուցվել է մեկ անգամ և այդ ընթացքում հիվանդության պատճառով ի վիճակի չի եղել ներկայանալ դատարան:

Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Հայկ  Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող SIGSAUER տեսակի P266 մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք նաև, որ Հայկ Սարգսյանը կալանքից ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus