Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մենք զգայուն ենք այդ հարցի նկատմամբ․ Պյոտր Սվիտալսկին՝ ընտրություններին վարչական ռեսուրսների հնարավոր կիրառման վերաբերյալ

Չնայած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, ԵԱՀԿ առաքելության երկարաժամկետ  դիտորդներն արդեն Հայաստանում են:

Քաղհասարակության ներկայացուցիչների հետ պայմանագրեր ստորագրելու արարողությունից հետո, պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող Հանրապետական կուսակցություն արդեն դժգոհություններով է հանդես գալիս, թե դեռ քարոզարշավի մեկնարկը չտրված կիրառվում են վարչական ռեսուրսներ, արդյոք իրենք ուշադրություն դարձնում են այդ հանգամանքի վրա, այսպես ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես կարծում եմ՝ նրանք հետևում են իրադարձություններին, ճշտում են փաստերը, որովհետև մենք, որպես Եվրամիություն, այո՛, իսկապես ուշադրություն դարձնում ենք այդ ամենին, բայց ցանկանում ենք, որ դրանով զբաղվեն միջազգային դիտորդներն ու քաղհասարակության դիտորդները»,- ասաց նա:

Դեսպանը կոչ արեց և՛ տեղի քաղհասարակությանը, և՛ միջազգային դիտորդներին պատշաճ ջանքեր ներդնել՝ փաստերը ստուգելու և հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրենց դատողությունը ներկայացնելու համար:

Նա նաև հիշատակեց, որ կառավարչական ռեսուրսների և ճնշումների կիրառմանը վերաբերող նոր օրենսդրություն է ընդունվել: «Այո՛, մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, ուշադրություն ենք դարձնում դրա վրա: Բայց ես հույս ունեմ, որ տեղի և միջազգային դիտորդները կստուգեն փաստերը և մեզ կներկայացնեն ճշմարտությունը»,- ասաց նա:

Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ միջազգային հանրությունն օժանդակում է Հայաստանում սպասվող ընտրությունների պատշաճ կազմակերպմանը: «Ինչպես գիտեք՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները նույնպես իրենց նախաձեռնություններով օժանդակում են Հայաստանին, և կարող ենք ասել, որ Եվրոպայից ստացվող աջակցությունը իսկապես շատ մեծ է: Նաև մեր դեսպանատները կապահովեն իրենց դիվանագիտական դիտորդների ներկայությունը Երևանում, ինչպես նաև երկրի տարածքում գործող այլ ընտրատեղամասերում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր վարչական ռեսուրսի չարաշահմամբ նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ:

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է, - ասված էր ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ: Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus