Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. Երևանի քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն  կրթական գործընթացներում:

«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով և քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր, և եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետև վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, և դրա կարիքն էլ չկա այսօր»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետը տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաև կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաև ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա:  

«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,- նշել է ԿԳ նախարարը:

Տնօրենների հետ հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել  իր դիտարկումներն ու մոտեցումները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus