Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սպորտի նախարարի պաշտոնակատարն այսօր հանդիպել է պարառաֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է պարառաֆթինգի 2018 թվականի աշխարհի առաջնության չեմպիոններ դարձած հայ մարզիկների և առաջնությանը մասնակցած Հայաստանի պատվիրակության մյուս անդամների հետ:

Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է մարզիչներին և պատվիրակության անդամներին մարզական ձեռքբերումների համար և խնդրել ֆեդերացիայի անդամներին ներկայացնել հետագա գործունեության կոնկրետ և հիմնավորված ծրագիր, ինչը հնարավորություն կտա նախարարության աջակցությունը դարձնել  առավել առարկայական: «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը, այսպես կոչված, «սոցիալական սպորտն» է, որը զբաղվում է նաև հաշմանդամային խնդիրներ ունեցող անձանց մարզական միջոցառումներում ընդգրկելով: Ձեր ներկայացրած ծրագիրը կօգնի մեր համագործակցությունը դարձնել ավելի արդյունավետ»,- ասել է Գաբրիել Ղազարյանը:

Նշենք, որ Ուկրաինայում կայացած պարառաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցել են թիմեր Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Բելառուսի Հանրապետությունից, Թուրքիայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Հայաստանը ներկայացնող թե՛ տղաների և թե՛ աղջիկների մեր թիմերը դարձել են առաջնության «Օփեն Քլաս» (Open Class) խմբերի հաղթողներ: Պատվիրակության կազմում, բացի մարզիկներից, մրցավայր են մեկնել նաև մարզիչ-հոգեբաններ, մարզիչ-ֆիզիոթերապևտներ, լիցենզավորված մարզիչ-հրահանգիչներ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus