Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը: Իր ելույթում Նախագահը «Հայաստան» hամահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացված աշխատանքը որակել է հսկայածավալ՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարեւորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: «Ամերիկահայությունը, մասնավորապես՝ Կալիֆորնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, […]