Բոլիվուդյան հայտնի դերասանն ավելի քան 560 հազար դոլար է ծախսել հայրենակիցների պարտքերը մարելու համար
«Մեծն Գեթսբի» ֆիլմում նկարահանված բոլիվուդյան հայտնի դերասան Ամիթաբհ Բաչչանն ավելի քանի 560 հազար դոլար է ծախսել իր հայրենակից 1398 ֆերմերների պարտքերը մարելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆերմերների պարտքն ազգային բանկին մարելուց հետո Ամիթաբհ Բաչչանը մտադիր է հանդիպել իր հայրենակիցների հետ`համապատասխան փաստաթղթերը հանձնելու նպատակով:
Բոլոր ֆերմերները, որոնց դերասանն օգնել է, ապրում են 76-ամյա Բաչչանի ծննդավայր Ուտար Պրադեշ նահանգում:
Հայտնի դերասանը սկսել է ֆերմերներին աջակցություն ցուցաբերել ստեղծված ճգնաժամի և հողատերերի զանգվածային բողոքների ֆոնին: Ֆերմերները պահանջում են վերացնել պարտքերը և բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի գները:
Հնդկաստանում ճգնաժամի հետևանքով տասնյակ հազարավոր ֆերմերներ ֆինանսական ծանր վիճակում են հայտնվել: