Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չնայած թուրքական իշխանությունների պահանջներին՝ գյուլենական համայնքն անխոչընդոտ շարունակում է իր գործունեությունն ԱՄՆ տարածքում. Ասլանդողան

Լուսանկարում՝ Ֆեթուլլահ Գյուլենը

 

Գյուլենական շարժման «կորիզը» համարվող Alliance for Shared Values կազմակերպության տնօրեն Ալփ Ասլանդողանը հայտարարել է, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունն ԱՄՆ տարածքում: Այդ մասին նա հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ կրոնական շարժման հիմնադիր ու ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, որը Թուրքիայում մեղադրվում է 2016 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար, երկու տասնյակ տարուց ավելի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

«ASV-ն շարունակում է ԱՄՆ-ում իր առաքելությունը «Հիզմեթի» («Ծառայություն») շարժման արժեքները տարածելու ուղղությամբ՝ առանց որևէ սահմանափակումների ու սպառնալիքների», - հավաստիացրել է Ասլանդողանը:

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:

Ավելի վաղ մամուլում հայտնվել էին լուրեր, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն կարող է դիտարկել Գյուլենի արտահանձնումը որպես Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի ֆոնին Էր Ռիադի ու Անկարայի միջև առաջացած ճգնաժամը հարթելու միջոց:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ինքը Պոմպեոյին է հանձնել 84 գյուլենականի անուն պարունակող ցուցակը, Թուրքիան ակնկալում է այս անձանց արտահանձնումն իրենց:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus