Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չարաշահումներ՝ Արմավիրի մարզի դպրոցներում․ յուրացվել է ավելի քան 5,5 մլն դրամ (տեսանյութ)

Շարունակվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ անզիջում և հետևողական պայքարը։ Իրավապահ կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտվում տարբեր ոլորտներում, ցավոք, նաև կրթօջախներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Անդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնք արձանագրվել են նույն մարզում։ 
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է որպես դպրոցի պահակ։ Նա աշխատանքի փաստացի չի եկել, իսկ դուրս գրված աշխատավարձը՝ խոշոր չափերի՝ ընդհանուր 2.520.000 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։ 

Ապօրինության դեպք է բացահայտվել նաև Արմավիրի մարզի Այգևան գյուղում։ Գյուղի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, երկու մտերիմներին 2013 թվականին հրամանագրել է որպես դպրոցի աշխատակիցներ, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել և մինչև 2018 թվականը նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 2.195.717 դրամ, յուրացվել է։ Այս դեպքով ևս հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
 
Արմավիրի մարզի Արաքս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն էլ իր դստերն է 2016 թվականին հրամանագրել որպես օպերատոր՝ չարաշահելով պաշտոնեական դիրքը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ մինչև 2018 թվականը դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 887.230 դրամ, յուրացվել է։ Հարուցվել է քրեական գործ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus