Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱՄՆ դեմոկրատները պահանջում են փոստային սկանդալի հարցով հետաքննություն սկսել Իվանկա Թրամփի դեմ

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամները կոչ են անում հետաքննություն սկսել նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստեր՝ Սպիտակ տանը որպես խորհրդական աշխատող Իվանկա Թրամփի դեմ, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը փոստային սկանդալի մասին է:

Հայտնի է, որ 37-ամյա Իվանկան պետական գործերին առնչվող նամակներն ուղարկել է ոչ թե ծառայողական, այլ անձնական էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը դաշնային օրենքի խախտում է:

Սպիտակ տան էթիկայի հարցերով հանձնաժողովը պարզել էր, որ Իվանկա Թրամփը նախորդ տարի հարյուրավոր նամակներ է ուղարկել անձնական օգտահաշվից և այս տարբերակով կարևոր հարցեր քննարկել նախագահի աշխատակազմի անդամների հետ:

Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովի դեմոկրատ անդամ Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է, որ նախագահի դստեր դեմ պետք է հետաքննություն սկսի կա՛մ ոստիկանությունը, կա՛մ էթիկայի հարցերով Կոնգրեսի հանձնաժողովը:

«Բացառված է, որ նա չիմանար այդ կանոնների մասին»,- CNN-ի հետ զրույցում ասել է Բլումենթալը:

Մի շարք այլ դեմոկրատներ հայտարարել են, որ երբ հունվարին գլխավորեն Ներկայացուցիչների պալատի արդարադատության հարցերով հանձնաժողովը, փոստային սկանդալի գործով հետաքննություն կսկսեն:

Պարբերականը նկատում է, որ Իվանկա Թրամփի շուրջ ստեղծված սկանդալն առավել աղմկահարույց են դարձնում 2016թ. նախագահական քարոզարշավի ընթացքում ծավալված իրադարձությունները, երբ այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահանջում էր կալանավորել իր մրցակից Հիլարի Քլինթոնին պետքարտուղար աշխատելու ժամանակ ծառայողական նամակներն անձնական փոստով ուղարկելու համար: Մինչդեռ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն էր սկսել Քլինթոնի դեմ՝ էլեկտրոնային փոստի շուրջ սկանդալի առնչությամբ:

Ավելի վաղ Իվանկա Թրամփի փաստաբան Պիտեր Միրիջանյանը The Washington Post-ին հայտնել էր, որ ուղարկված նամակներից որևիցե մեկում գաղտնի տեղեկություն չի եղել: Նա մանրամասնել էր, որ Իվանկա Թրամփն աշխատանքային նրբություններից տեղյակ չի եղել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus