Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Զ. Մնացականյանը՝ ԵԽ Գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր են փոխանակել կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ գալիք տարի կազմակերպության 70-ամյա հոբելյանը լավ հանգրվան է հանդիսանալու ամփոփելու համար արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործունեության հիմնական ուղղությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման, գործողությունների նոր ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Հայաստանի լիակատար աջակցությունն է հայտնել դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել կառույցում մի շարք հարցերի քաղաքական շահարկման առնչությամբ, մասնավորապես այն հարցերի, որոնք վերաբերում են եվրոպական արժեքների առաջմղմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Երկուստեք նշվել է վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցության համընդհանուրության ապահովման կարևորությունը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Նախարար Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus