Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ճապոնական դատախազությունը կարող է Nissan ընկերության դեմ մեղադրանք առաջադրել

Տոկիոյի դատախազությունը քննարկում է Nissan ընկերության դեմ մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է «Asahi» թերթը՝ հիշեցնելով, որ ընկերության խորհրդի տնօրեն Կառլոս Գոնը ձերբակալվել է այս շաբաթ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի դատախազությունում կասկածներ ունեն, որ ավտոկոնցեռնի անձնակազմը տևական ժամանակ կարող էր տեղյակ լինել Գոնի գործողություններից, սակայն այդ մասին միայն վերջերս է հաղորդում տվել:

Ճապոնիայի ամենախոշոր թերթերից մեկը՝ «Yomiuri shimbun», չի բացառել, որ Կառլոս Գոնը երկար ժամանակ խախտել է երկրի ֆինանսական օրենսդրությունը, իրավապահները հիմա ուսումնասիրում են նրա՝ 2011-ից 2015 թթ. գործունեությունը:

Հիշեցնենք, որ 64-ամյա Գոնը և Nissan-ի տնօրենների խորհրդի անդամ Գրեգ Քելլին ձերբակալվել են երկուշաբթի՝ ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ հինգ տարվա ընթացքում Գոնը  Nissan-ից ստացել է մոտ 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) եկամուտ, սակայն պետությանը 2 անգամ պակաս հարկ է վճարել: Nissan ընկերությունում պաշտոնապես հաստատել են Գոնի և Քելլիի իրականացրած խախտումները՝ խոստանալով կորպորացիայի տնօրենների խորհրդի հերթական նիստում քննարկել նրանց ընկերությունից անմիջապես հեռացնելու հարցը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus