Չեմպիոնների լիգայի խաղարկության H խմբի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»:
Հանդիպումն ավարտվեց «ծեր սինյորայի» հաղթանակով: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը միայն մեկ անգամ տխրեցրեց «Օլդ Թրաֆորդում» գտնվող «կարմիր սատանաների» երկրպագուներին: Խաղի 17-րդ րոպեին Խուան Կուադրադոյի փոխանցումից հետո Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը խոցեց Պաուլո Դիբալան:
Հանդիպումը խորհրդանշական էր Կրիշտիանու Ռոնալդուի համար, ով «Օլդ Թրաֆորդ» էր վերադարձել, այս անգամ սև-սպիտակ խաղաշապիկով:
H խմբի առաջատարը «Յուվենտուսն» է, որն իր ակտիվում գրանցել է 9 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 4 միավոր: 3-րդ տեղում գտնվող «Վալենսիան» 2 միավոր ունի: «Յանգ Բոյզը» վաստակել է 1 միավոր: