Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նախնական արդյունքներով՝ Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածուն

Հայաստանի 4 քաղաքներում հոկտեմբերի 21-ին կայացած քվեարկությամբ քաղաքապետ են ընտրել: ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով նշված չորս քաղաքներից երկուսում հաղթել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները, մեկում հաղթել է ՔՊ–ական թեկնածուն, որը սակայն ինքնաառաջադրվել էր, իսկ քաղաքներից մեկում հաղթել է անկուսակցական թեկնածուն։

Նախնական տվյալներով՝ Հրազդանի քաղաքապետ է ընտրվել ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով «Քաղաքացիական կուսակցություն» կուսակցության անդամ է, սակայն ինքնաառաջադրվել էր։ Սևակ Միքայելյանը հավաքել է 10,681 ձայն: Մյուս թեկնածուն՝ Լևոն Ստեփանյանը, հավաքել է 4 819 քվե։ 

Արմավիրում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ է տարել ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ ստանալով 6693 քվե։ Մյուս թեկնածուների դեպքում ձայների հետևյալ բաշխվածությունն է. Ժիրայր Աբրահամյան՝ 159 ձայն, Օհան Հարությունյան՝ 1626 և Սևակ Մինասյան՝ 1288։

Էջմիածնում հաղթել է ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը, ով մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Դիանա Գասպարյանն ստացել է 8076 ձայն։ Մյուս թեկնածուների մոտ պատկերը հետևյալն է. Վարդան Առաքելյան՝ 402 ձայն, Գագիկ Բաղրամյան՝ 250 ձայն, Վազրիկ Գրիգորյան՝ 283 ձայն, Վահագն Թադևոսյան՝ 203 ձայն, Սուրեն Թոփալյան՝ 295 ձայն, Սուսաննա Մարգարյան՝ 180 ձայն, Վահե Մովսիսյան՝ 679 ձայն, Սամվել Մուրադյան՝ 802 ձայն, Սուրեն Մուրադյան՝ 3699 ձայն, Սերգեյ Սարգսյան՝ 196 ձայն և Կարեն Ստեփանյան՝ 416 ձայն։

Կապանում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը՝ ստանալով 10,507 քվե։ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանն ստացել է 8499 ձայն։ Երրորդ թեկնածուն՝ Էդգար Հովհաննիսյանը, ստացել է 297 ձայն։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus