Դիանա Գասպարյանը մեծ տարբերությամբ հաղթում է, ընդամենը 2 տեղամասի քվեներ ամփոփված չեն (թարմացվող)
23:58
Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը շարունակում է բացարձակ առաջատարը մնալ:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված է 12 թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը ստացել է 7481 ,Վարդան Առաքելյանը՝ 368 . Գագիկ Բաղրամյանը՝ 237 Վազրիկ Գրիգորյանը՝ 264. , Վահագն Թադևոսյանը՝ 190, Սուրեն Թոփալյանը՝ 260, Սուսաննա Մարգարյանը՝ 172, Վահե Մովսիսյանը՝ 597 , Սամվել Մուրադյանը՝ 726, Սուրեն Մուրադյանը՝ 3190 . Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը՝ 174 , Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը՝ 388:
Տվյալները տրամադրել են ՔՊ թեկնածուի շտաբից, մնացել են ընդամենը 2 տեղամասերի տվյալներ, որոնք դեռևս ամփոփված չեն:
23:11
Էջմիածնում Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 ընտրատեղամասերում
Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը բացարձակ առաջատարն է 10 տեղամասերում, որտեղ ընտրողների քվեներն արդեն ամփոփված են:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրված է 12 թեկնածու:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը ստացել է 3497 ,Վարդան Առաքելյանը՝ 150. Գագիկ Բաղրամյանը՝ 116, Վազրիկ Գրիգորյանը՝ 129 , Վահագն Թադևոսյանը՝ 57, Սուրեն Թոփալյանը՝ 163, Սուսաննա Մարգարյանը՝ 82, Վահե Մովսիսյանը՝ 247, Սամվել Մուրադյանը՝ 401, Սուրեն Մուրադյանը՝ 1536, Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը՝ 85, Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանը՝ 219:
Տվյալները տրամադրել են ՔՊ թեկնածուի շտաբից, 13 տեղամասերի տվյալներ դեռևս ամփոփված չեն: