Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրվել է առերևույթ իրավախախտման 33 դեպք. դրանցից 16-ի առթիվ նախապատրաստվում են նյութեր. Դատախազություն

ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ից մինչև ժամը 20.00-ը արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ըստ այդմ՝ արձանագրվել է  ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք, որից 9-ը՝ ԶԼՄ հրապարակում, 14-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն կատարված ահազանգ կամ տրված հաղորդում, 10-ը՝ ՀՀ  ոստիկանության աշխատակցի զեկուցագիր:

Առերևույթ իրավախախտման նշված 33 դեպքից՝

11-ը վերաբերում են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,

3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելուն,

5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,

3-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը,

1-ը՝ ընտրակաշառք տալուն,

1-ը՝ կեղծ քվեաթերթ հանձնելուն,

1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտմանը,

8-ը՝ այլ դեպքերի:

Ըստ մարզերի՝ արձանագրվել է առերևույթ իրավախախտման դեպքերի հետևյալ պատկերը.

Կոտայքի մարզ՝ 9 դեպք, որից 2-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 5-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելու, 2-ը՝ այլ:

Գեղարքունիքի մարզ՝ 4 դեպք, որից 3-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու, 1-ը՝ այլ,

Սյունիքի մարզ՝ 10 դեպք, բոլորն էլ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու,

Արմավիրի մարզ՝ 10 դեպք, որոնցից 1-ը՝ կաշառք տալու, 1-ը՝ ընտրողների ցուցակը քաղաքացիներին տրամադրելու կարգի խախտման,  1-ը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, 1-ը՝  կեղծ քվեաթերթ հանձնելու, 5-ը՝ այլ:

Արձանագրված 33 ընտախախտումներից 17-ը պարունակել են ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանցում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեադատավարական ընթացակարգերի ապահովման հիմքերի առկայությունը հստակեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են ստուգողական գործողություններ:

16 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր՝ դրանցով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու և ընթացքը լուծելու նպատակով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus