Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն: Մասնավորապես, Աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների […]