Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.28 %-ը կամ 94.222 քաղաքացի

Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 

Ժամը 20։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 9937 ։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել է համապատասխանաբար 16.259 և 15826 ընտրող:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթականն էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու՝ այդ թվում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը։ 

Հրազդանում միմյանց դեմ պայքարում էին ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած էր և անկուսակցական Լևոն Ստեփանյանը:

Եվս երեք թեկնածու դուրս էին եկել մրցապայքարից։ 

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։ 

Կապանում առաջադրված թեկնածուները երեքն էին: Նրանց թվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն էին՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ էր ներկայացրել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus