Լիոնել Մեսսին և Էրնեստո Վալվերդեն հաղթանակների քանակով նոր ցուցանիշներ են գրանցել
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» 4:2 հաշվով հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ:
Այս հաղթանակի շնորհիվ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին և գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն նոր ցուցանիշներ են սահմանել:
«Սևիլիայի» նկատմամբ տոնած հաղթանակը Մեսսիի համար 459-րդն էր «Բարսելոնայի» կազմում: Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց Անդրես Ինյեստային և այժմ զիջում է միայն Չավիին, ով «Բարսելոնայում» 476 հաղթական հանդիպում է անցկացրել:
Էրնեստո Վալվերդեի համար այս հաղթանակը 180-րդ էր Լա Լիգայի շրջանակում: Ավելի վաղ Վալվերդեն գլխավորել է «Աթլետիկը», «Էսպանյոլը», «Վիլյառեալը» և «Վալենսիան»: Այս ցուցանիշով Վալվերդեն Լա Լիգայում աշխատած մարզիչների ցանկում այժմ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Էրնեստո Վալվերդեն շրջանցել է լեգենդար Յոհան Կրույֆին: Առաջատարը Լուիս Արագոնեսն է, ում ակտիվում 344 հաղթանակ կա: