Այժմ Լա Լիգան պարզապես ֆանտաստիկ մրցաշար է. Դիեգո Սիմեոնե
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպումից (1:1) հետո կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունն ավելի մրցունակ է դարձել.
«Այժմ Լա Լիգան պարզապես ֆանտաստիկ մրցաշար է: Չեմպիոնի կոչման համար պայքարը քաոսային է, բոլոր թիմերը պայքարում են միավորների համար:
Այժմ մրցակցությունն ավելի մեծ է, քան այն ժամանակ, երբ Ռոնալդուն և Մեսսին վճռորոշ դերակատարություն ունեին առաջնությունում:
Մենք մտածում ենք միայն մեր մասին: «Վիլյառեալի» դեմ շատ կոպիտ և լարված հանդիպում ունեցանք: Առաջին կեսում փորձում էինք ավելի կոշտ խաղալ, իսկ երկրորդում ավելի ուշադիր էինք պաշտպանությունում, բայց միևնույն ժամանակ փորձում էինք օգտագործել առաջացած ազատ տարածությունները»,- Սիմեոնեի խոսքը մեջբերել է Goal.com-ը:
Հավելենք, որ այժմ «Աթլետիկոն» ունի 16 միավոր և զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 2 միավորով: