Siemens-ը բազմամիլիարդանոց պայմանագիր է ստորագրել Իրաքում
Գերմանական Siemens կոնցեռնն Իրաքում բազմամիլիարդանոց պայմանագրի համար պայքարում առաջ է անցել ամերիկյան General Electric-ից:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, կիրակի գերմանական ընկերության և Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարարության ներկայացուցիչները հռչակագիր են ստորագրել իրաքյան էլեկտրացանցի ընդլայնման մտադրության վերաբերյալ: Այս մասին հայտնել են Բաղդադի կառավարության ու մյունխենյան կոնցեռնի ներկայացուցիչները:
Խոսքն առաջիկա 4 տարում էլեկտրացանցերի հզորությունը 11 գիգավատտով ընդլայնելու մասին է: Siemens-ի տվյալներով՝ դա համապատասխանում է Իրաքում ներկայիս էլեկտրական հզորության կեսին: