Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը քառորդ եզրափակչում է
Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի առաջնության 1/8 եզրափակչում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի նկատմամբ:
Այսպիսով, հայ ըմբիշը դուրս է եկել ԱԱ-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի իրանցի Էզատոլահ Աբաս Ակբարիզարինկոլայի հետ:
Իսկ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Ուգուևին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը և 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը պարտվել էին հենց մեկնարկային գոտեմարտերում:
Ֆրանգուլյանը 2։9 հաշվով պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, իսկ Մարգարյանը 10։4 հաշվով զիջել էր բելառուս ըմբիշ Ազամատ Նուրիկաուին: