Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ Հայկ Մարությանը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված 26-ամյա համագործակցությունն ու համոզմունք հայտնել, որ գալիք տարիներին համատեղ ուժերով երկու քաղաքները նորանոր ծրագրեր կյանքի կկոչեն:

«Երևանն ու Մարսելը համագործակցության լայն հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման առումով: Վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր՝ ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանն ու կարևորել հայազգի փոխքաղաքապետի անձնական ներդրումը երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության հարցում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին` Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, Մարսելի քաղաքապետի տեղակալ Դիդիե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ երկու քաղաքների համագործակցությունն  առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել անելիքները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus