Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այնպես չէ, որ վախենում եմ ճշմարտություն ասելուց, ես չեմ լսել, որ մեկին ուղղորդեն. Արմավիրի քաղաքապետի թեկնածու

Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված անկուսակցական թեկնածու Ժիրայր Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրությունները, ինչպես և քարոզարշավն էր, անցնում են խաղաղ և լուսավոր՝ օրենքի տառին համապատասխան:

«7 ՏԻՄ ընտրության եմ մասնակցել, եղել եմ նաև ավագանու անդամ, այս ընտրությունները նախորդներից տարբերվում են իրենց մշակույթով, օրենքի հետևողականությամբ, միմյանց նկատմամբ առանց թշնամանքի»,-ասաց նա:

Թեկնածուն, ով քաղաքի ավագանու անդամ է, նշեց, որ ինքը որևէ ընտրախախտման մասին չի լսել, տեղյակ չէ, որ ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր կան: «Ես չեմ էլ կարող ենթադրել, որ հնարավոր է ընտրախախտումներ լինեն, որևէ մեկի մտքով էլ չի անցնում խախտումներ անել, քանի որ նոր իրողություն է, և մենք նոր իրողության մեջ սովորել ենք ապրել և հասկացել ենք այս նորի փիլիսոփայությունը, սիրո և համերաշխության տրամաբանությունը»,-ասաց նա:

Ժիրայր Աբրահամյանը նշեց, որ ինքը նույնպես իշխանության կոչով է առաջադրվել, համոզված լինելով, որ չեն լինելու ընտրախախտումներ, որ ամեն ինչ ընթանալու է օրենքին տառին համահունչ. «Ես նույնպես ոգևորված եմ այս  հեղափոխությամբ, ունեմ իմ ներդրումը, և ես նույնպես ինձ համարում եմ հաղթանակի, հեղափոխության, լավատեսության մասնիկ»:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ թեկնածուները, այդ թվում նաև ինքը, պաշտոններ է խոստացել որոշակի անձանց, որ իրենց համար ձայն բերեն, նշեց, որ նյութապես ամենաթույլ  հնարավորությունն իրենն է, ինքը համեստ քարոզարշավ է իրականցրել: «Իմ հնարավորությունները  շատ փոքր են, որ ես որևէ մեկին որևէ բան խոստանամ»,-ասաց նա:

Իսկ շանսերի մասին խոսելով՝ ասաց, որ օրվա վերջում կերևա. «Ես ասպիրանտուրա եմ սովորել, ունեմ բավականին փորձ և ենթադրում եմ, որ իմ ինտելեկտը կգնահատեն ու ինձ ձայն կտան»:

Ըստ նրա՝ առաջադրված 4 թեկնածուներից  ամենափորձառուն ինքն է, մյուսները շատ ավելի երիտասարդ են: «Ես 96թ. մշտապես մասնակցել եմ ՏԻՄ  ընտրություններին, ավագանի եմ եղել, ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, վերջին անգամ կոմերիտական եմ եղել»:

Թեկնածուն պնդեց, որ լինելով ավագանու անդամ, նախկին իշխանությունների կողմից որևէ աջակցություն չունի:

«Որ լիներ՝ ես անպայման կասեի, այդտեղ ոչ մի ամոթ բան չկա, ՀՀԿ-ի մեջ էլ լավ մարդիկ կան, ՔՊ-ի մեջ էլ վատ մարդիկ կան, այնպես չի, որ ես վախենում եմ ճշմարտություն ասելուց, ես չեմ լսել, որ մեկին ուղղորդեն, չեմ կարող ասել, որ ՀՀԿ-ում բոլորը վատն են, ՔՊ-ն լավն է»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus