Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առաջին անգամ Երևանում անցկացվել է լիարժեք մարաթոնյան վազք՝ նվիրված մայրաքաղաքի 2800-ամյակին

Մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված է եղել երեխաների համար: Մարաթոնին մասնակցել են ինչպես անհատներ, այնպես էլ տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, սպորտային ակումբներ: Առանձին վազք է կազմակերպվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Վազքուղին սկսվել է Շահումյան հրապարակից, անցել է Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով, այնուհետև շարունակվել դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, ապա՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկինի փողոցներով եզրափակվել մեկնարկային վերջնագծում:

Ի դեպ, վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: Հատկանշական է, որ մասնակցության համար սահմանված վճարների հավաքված գումարի մեծ մասն ուղղվելու է բարեգործական նպատակների:

Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մարաթոնին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 2500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ աշխարհի ավելի քան 30 երկրից:

Մրցավազքի առաջին երեք տեղն զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների և պարգևատրվել: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ՝ «Ամենամեծ մասնակից թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ» և «Ամենալավ աջակցողներն ունեցող թիմ» անվանակարգերում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus