Հրդեհ Վլադիկավկազի «Էլեկտրոցինկ» գործարանում, կա պայթյունի վտանգ
«Ազատություն» ռադիոկայանի տեղում աշխատող լրագրողները փոխանցում են, որ քաղաքում խուճապ է, մարդկանց կոչ են անում փակել պատուհանները և շնչել դիմակների միջոցով: Հրդեհի ծուխը հասել է մինչև բնակելի շրջաններ, սակայն քաղաքում արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարվել:
«Էլեկտրոցինկ» գործարանը Ռուսաստանի գունավոր մետաղների ամենախոշոր ընկերություններից է: