Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էջմիածնի 14/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է դիտորդի ազատ տեղաշարժմանը. Ա. Սաքունց (տեսանյութ)

Դիտորդներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 14/11  ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանը խոչընդոտել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքի իրացմանը:

«Հանձնաժողովի նախագահը պետք է հանձնաժողովի անդամների աշխատասեղաներն այնպես դասավորի, որ ընտրողների ցուցակների դիտարկումը հասանելի լինի։ Տվյալ դեպքում հնարավորություն չկար»,֊ներկայացրեց նա։

Սաքունցի խոսքով՝ խնդիրը հեշտ լուծվող էր, քանի որ անհրաժեշտ է զուտ 30֊40 սմ առաջ բերել հանձնաժողովի անդամների աշխատասեղանները։ Ըստ նրա՝ այս դեպքում դիտորն առանց ընտրողներին խանգարելու կարող է կատարել իր առաքելությունը, նաև հանձնաժողովի անդամը հեռու կլինի ընտրախցիկներից։

Ի վերջո, այս խնդիրը կարգավորվեց՝ սեղաններն առաջ բերվեցին։
Սակայն Սաքունցը նաև տեղեկացրեց, որ իրենք ահազանգ ունեն, որ  արդեն իսկ ընտրությանը մասնակցած անձը 1 ժամ մնացել է ընտրատեղամասում։ 

«Ահազանգ է դեռևս, այսինքն՝ արձանագրված փաստ չէ, որ թեկնածուներից Սուրեն Մուրադյանի շտաբից մարդ է եկել ընտրատեղամաս, զրուցել իրենց վստահված անձի հետ տեղամասի տարածքում, երբ հարցրել են, թե ով է, ասել է, որ արդեն ընտրել է։ Սա որպես ահազանգ են գրանցում, եթե կրկնվի, ապա  կխնդրեն հանձնաժողովի նախագահին գրանցել»,֊ նշեց Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ Tert.am-ի թղթակիցը Էջմիածնի նշված ընտրատեղամասից հայտնել էր, որ ընտրողներից մեկին ուղղորդել են, բացի այդ, ընտրողների մեծամասնությունը նկարում է իր քվեաթերթիկը, ինչը նկատել են հանձնաժողովի անդամները, որոնք հորդորել են ջնջել լուսանկարները:

Էջմիածնում` ՏԻՄ ընտրությունների ընթացքում, 14/11 ընտրատեղամասում խախտումների վերաբերյալ Tert.am-ի հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus