Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սուտ է, նման բան չկա. Արմավիրի քաղաքապետի թեկնածու Օհան Հարությունյանը հերքում է տեղեկությունները, որ նախկին իշխանության աջակցությունն ունի

Արմավիրի քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրված անկուսակցական թեկնածու Օհան Հարությունյանը կնոջ և դստեր ուղեկցությամբ ընտրության էր եկել առանց անձնագրի:

Թեկնածուն ստիպված էր սպասել, մինչև անձնագիրը բերեին, և քվեախցիկում արդեն  ընտրություն կատարեց ընտրախախտումով՝ իր քվեարկությունից հետո հետևելով, թե կինն ինչպես է քվեարկում:

Լրագրողների հետ զրույցում թեկնածուն, ով Արմավիրի քաղաքապետարանի ավագանու անդամ է, նշեց, որ քաղաքացիների մասնակցությունը պասիվ է, թեև ընտրություններն անցկացվում են պատշաճ մակարդակով:

Լրագրողները թեկնածուից հետաքրքրվեցին, թե տեղի՞ն են այն խոսակցությունները, որ նախկին իշխանությունների կողմից քաղաքական աջակցություն ունի կամ եթե ոչ քաղաքական որևէ ուժի, ապա գոնե ազդեցիկ անձի կողմից, Օհան Հարությունյանը հերքեց, ասաց, որ որևէ ուժի հետ կապ չի ունեցել: Նահապետ Գևորգյանի աջակցության մասին խոսակցություններին ու մամուլի հրապարակումների անդրադառնալով՝ նա նշեց, որ սուտ է, նման բան չկա, ինքը նույնիսկ անձամբ  չի էլ ճանաչում Նահապետ Գևորգյանին:

Խոսելով ծրագրերից՝ թեկնածուն ասաց, որ քաղաքի զարգացման՝ թեկնածուների ծրագրերը գրեթե նույնն են, խնդիրները շատ-շատ են՝ բազմաբնակարան շենքերի խնդիրներ, տանիքիներ, բակեր, խմելու ջրի խնդիր և այլն:

Հարցին, թե թեկնածուների  կողմից ճնշումներ կամ լծակների կիրառում նկատել է, Օհան Հարությունյանն ասաց՝ ոչ:

Թեկնածուն նշեց, որ չի լսել ընտրողներին ուղղորդելու մասին:

Ի դեպ, ասաց, որ ինքը ևս հեղափոխությանը կողմ է: «Բոլորս էլ հեղափոխական ենք»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus