Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հրապարակվել է Կերչի քոլեջում 21 մարդու կյանք խլած հարձակման պահի տեսագրությունը (տեսանյութ)

«Վեստի Ղրիմ» հեռուստաալիքը հրապարակել է  տեսահսկման խցիկների ֆիքսած կադրերը, որոնք ցույց են տալիս Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում Վլադիսլավ Ռոսլյակովի կողմից իրականացված արյունալի հարձակման պահը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Ռոսլյակովը, ձեռքում զենքով ու զինամթերքով պայուսակը բռնած, մտնում քոլեջ: Բացի դրանից, տեսախցիկները ֆիքսել են արյունալի հրաձգության ու պայթյունի պահերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետև ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով մահացել է 21 մարդ: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսլյակովն իր զոհերի կողքին չի հուղարկավորվի: Առկա տվյալների համաձայն՝ Ռոսլյակովը կհուղարկավորվի ազգականներ չունեցողների հատվածում, իսկ ողբերգության զոհերը՝ Կերչի գերեզմանատան կենտրոնական ծառուղում:

Ռոսլյակովի հայրը քննիչներին ցուցմունք է տվել: Նա խոստովանել է, որ իր համար բարդ է եղել որդու հետ շփվելը: Նա ոչինչ չէր պատմում քոլեջում ուսման մասին: Հայրը պատմել է, որ որդին անգամ ընկերներ չի ունեցել: Անցյալում նա շփվել է մանկության ընկերոջ հետ, որի հետ կապն էլ է կորել: Նա որդուն բնութագրել է դաստիարակված և ոչ ագրեսիվ, սակայն բավականին ինքնամփոփ երիտասարդ: Նա պատմել է, որ իմացել է համակարգչային խաղերով ու զենքով որդու տարված լինելու մասին: 

 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus