Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մյուս 2800 տարիները թող է՛լ ավելի պայծառ լինեն մեր Երևանի համար. Հայկ Մարությանը մասնակցում է հեծանվավազքին (լուսանկարներ)

Երևանի Շահումյանի հրապարակից մեկնարկել է հեծանվավազքը, որին մասնակցում է  նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ ինքն ու իր ընտանիքը հեծանվավազքով վաղուց են զբաղվում, իրենց սիրելի սպորտաձևն է, և հորդորեց երևանցիներին ու հայաստանցիներին ավելի ակտիվ զբաղվել սպորտով:

«Հեծանվավազքը ոչ միայն սպորտաձև է, այլ նաև փոխադրվելու միջոց, դրանով հնարավոր է նաև մաքուր պահել Երևանի օդը, առողջ լինել: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հեծանվային սպորտը զարգացնենք, հեծանիվը պետք է լինի նաև փոխադրամիջոց»:

Հարցին, թե ինչ է մաղթում երևանցիներին, Հայկ Մարությանն ասաց, որ ունենալով այսպիսի մեծ պատմություն՝ արդեն կերտելու են նոր պատմություն.

«Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին. Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, և ես շնորհավորում եմ համայն հայությանը: Ցանկանում եմ, որ մյուս 2800 տարիներն է՛լ ավելի պայծառ լինեն մեր Երևանի համար»:

Հարցին, թե որն է լինելու Երևանի այցեքարտը, Հայկ Մարությանն ասաց, որ ոչ  որպես քաղաքապետ, ոչ որպես պաշտոնական կարծիք ինքը մտածում է, որ Երևանը պետք է լինի ջրի քաղաք. «Սա նաև սիմվոլիկ է, որովհետև Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ»:

Ինչ վերաբերում է շենք-շինությունների պահպանմանը, Հայկ Մարությանն ասաց, որ ամեն ինչ պահպանվելու է, որովհետև իրենք իրավունք չունեն քանդել հինը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus