Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եթե տեսնեմ՝ Հրազդանում լծակներ, վարչական ռեսուրսներ են օգտագործվում՝ սարսափելի կհիասթափվեմ. Մանվել Եղիազարյան

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով Հրազդանի ընտրությունների հետ կապված գտնվում է Հրազդանում՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբում, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ շահագրգռվածությամբ է գտնվում Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբում, ասաց, որ պարտավոր էր այստեղ լինել և տեսնել, թե ինչպես են ընթանում ընտրությունները, տեսնել՝ Հրազդանում արդյոք դեմոկրատիան, հեղափոխությունը հաղթե՞լ են, թե՞ ոչ:

«Չեմ եկել այստեղ՝ հօգուտ ինչ-որ մեկի: Ես ուզում եմ տեսնել՝ արդյոք կիրառվում են ուժային մեթոդներ, վարչական ռեսուրս, ինձ ուղղակի հետաքրքիր է: Թերթերն սկսում են բացասական բաներ ներկայացնել Սասուն Միքայելյանի վերաբերյալ՝ ընտրությունների հետ կապված, ես ուզում եմ իմ աչքով տեսնել, թե արդյոք կա այդպիսի բան, և Աստված մի՛ արասցե՝ լինի այդպիսի բան, ես սարսափելի կհիասթափվեմ, բայց տեսնում եմ, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե էլի ազատամարտիկներ են եկել այստեղ նույնը համոզվելու համար,  նա ասաց, որ ինքը շատերին չի ճանաչում, բայց մի քանիսին գիտի: Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծում է իր կարիքը այստեղ կա, նա ասաց, որ այստեղ չի եկել նպաստելու ընտրությունների ընթացքին, եկել է պարզապես տեսնելու ինչի մասին արդեն խոսեց:

Անդրադառնալով հարցին, թե զարմանալի չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը չի աջակցում Սևակ Միքայելյանին՝ չնայած նրան, որ նա Հրազդանի ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է, Մանվել Եղիազարյանն ասաց, որ ինքը ներքին խմորումներից գաղափար չունի:

«Ես դժվարանում եմ պատասխան տալ, բայց կարող եմ ասել, որ սա ընտրովի մարմին է, նշանակովի չէ, ընդհակառակը՝ մենք պետք է տեսնենք՝ արդյոք կարողանում ենք ընտրել կամ ընտրվել: Ես կրկնում եմ՝ եկել եմ տեսնել՝ նորից լծակնե՞ր են օգտագործվում, վարչական ռեսուրս, փորձո՞ւմ են ազդել ընտրությունների արդյունքների վրա, թե՞ ոչ, բայց տեսնում եմ՝ ամեն ինչ նորմալ է»,- ասաց նա:

Ազատամարտիկը հիշեցրեց, որ սա ոչ միայն Սևակ Միքայելյանի կենտրոնական շտաբն է, այլև ՔՊ գրասենյակն է, որը նաև Սասուն Միքայելյանի գրասենյակն է: «Այնպես չէ, որ ես այսօր Սասուն Միքայելյանի կողքին եմ, այլ ժողովրդի, հեղափոխության կողքին եմ, ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հետ իմ ընկերությանը, ապա նոր չէ, որ մենք ընկերներ ենք, նա իմ մարտական ընկերն է 90-ական թվականներից»,- հավելեց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus