«Բարսելոնան» հաստատել է, որ Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի խաղա «Ռեալի» հետ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մոտ 3 շաբաթ բաց թողնել, հայտնում է կատալոնական ակումբի` «Թվիթերի» էջը:
Ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Սևիլիայի» հետ խաղում (4:2) ձեռքի վնասվածք է ստացել և փոխարինվել առաջին կեսի միջնամասում:
Ստադիոնից Մեսսիին անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ աջ ձեռքի ճաճանչոսկրի կոտրվածք է ախտորոշվել:
Այս կերպ, արգենտինացին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Ռեալի» (հոկտեմբերի 28) և «Ռայո Վալեկանոյի» (նոյեմբերի 4) հետ Պրիմերայի, և Չեմպիոնների լիգայի` «Ինտերի» հետ երկու հանդիպումները (հոկտեմբերի 24 և նոյեմբերի 6):
Հիշեցնենք` Մեսսին հանդիսանում է «կլասիկոների» պատմության լավագույն ռմբարկուն` 18 գնդակ ուղարկելով «Ռեալի» դարպասը:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա Մեսսին կատալոնական ակումբում բոլոր մրցաշարերում 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձելէ 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: