Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան գործընթացներին վերաբերող հարցեր

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Լիբանանում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի ավանդական հայ կուսակցությունների հետ հանդիպումը` Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացման և համահայկական օրակարգի հարցերը քննարկելու առումով: Նա ընդգծել է իր առանձնահատուկ վերաբերմունքը Լիբանանի հայության և երիտասարդության նկատմամբ` շնորհակալություն հայտնելով թավշյա հեղափոխության ժամանակ նրանց աջակցության և ակտիվ դիրքորոշման համար:

Ավանդական հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարևորել են Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան` նշելով, որ այն կնպաստի երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների սերտացմանը: Նրանք ողջունել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կատարվող փոփոխությունները և Նիկոլ Փաշինյանին են փոխանցել Լիբանանի հայության պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի և Հայաստանի հզորացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև հայ-լիբանանյան բազմաոլորտ կապերի խորացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին և առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր:

ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնության, համախմբվածության ոգին` կարևորելով ՀՀ քաղաքական ուժերի միջև երկխոսության շարունակականությունը` ի շահ Հայաստանի առաջընթացի: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իր կեցավայրում նաև հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխավոր խմբագիրների և «Սևան», «Վանա ձայն» ռադիոկայանների տնօրենների հետ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus