Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էջմիածնի 14/11 տեղամասում հանձնաժողովի անդամները նկատել են, որ ընտրողները լուսանկարում են քվեաթերթիկները (տեսանյութ, լուսանկարներ)

Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում առավոտյան՝ ժամը 8-ին, սահմանված կարգով ընտրատեղամասերը բացվել են։

14/11 ընտրատեղամասում տեխնիկական սարքերի հետ խնդիր չի արձանագրվել։ Սակայն դիտորդական առաքելություն իրականացնողներն արձանագրել են, որ չհրկիզվող պահարանը բոլորի ներկայությամբ չի բացվել։

Թեկնածուներից Վարդան Առաքելյանի վստահված անձը՝ Վարդան Մելիքյանը, տեղամասում նկատել է ընտրողին ուղղորդում։ Ըստ նրա՝ հանձնաժողովի անդամը մատով ցույց է տվել, թե ում պետք է ընտրել։

Սակայն հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանը պարզաբանեց, թե միայն ցույց է տվել, որտեղ պետք է ընտրել։ Նրա խոսքով՝ կինը լավ չի տեսել, եղել է թեկնածուներից մեկի մայրը և զուտ քվեաթերթիկն է ցույց տվել։

Խնդիրն այն է, որ վստահված անձի արձանագրած խախտումը չի ստորագրում հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, որ խախտում չկա։

«Նկատել է նաև Դիանա Գասպարյանի վստահված անձը, մենք արձանագրել ու ստորագրել ենք, սակայն մատյանում չի արձանագրում։ Եթե նույնիսկ իմ թեկնածուի մայրը լիներ, միևնույնն է, իրավունք չկա մատով ցույց տալու, ասաց նա։

Վարդան Մելիքյանը նաև նկատեց, որ հանձնաժողովի նախագահը խախտումները չի գրանցում՝ ասելով, թե «մանկապարտեզ չէ»։

«5 եք ստանում, ապրեք»,- դիմելով վստահված անձին՝ ասաց հանձնաժողովի նախագահը։

Վստահված անձինք նաև տեղեկացրին, որ հանձնաժողովի անդամի կողմից չի կնքվել ընտրողի անձնական տվյալների թերթիկը։

Բացի դրանից, նկատվել է, որ ընտրողների մեծամասնությունը նկարում է իրենց քվեաթերթիկները, ինչը նկատել են հանձնաժողվի անդամները, որոնք հորդորել են ջնջել լուսանկարները: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հրահանգ է իջեցվել, որպեսզի ընտրողները լուսանկարահանեն քվեաթերթիկները:

Տեղամաս եկավ Արմավիրի մարզի 14-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը և ծանոթացավ վիճակին։

«Արձանագրե՛ք ամեն բան, իսկ մնացածը մենք կպարզենք, ամեն բան մատյանում արձանագրե՛ք»,- դիմելով հանձնաժողովի նախագահին՝ ասաց Նազարյանը։

Նշենք, որ այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1979 անձ։

Ընտրություններին ներկա է դիտորդական առաքելություն իրականացնող 3 դիտորդական կազմակերպություն։


Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus