Առաջին խումբ. «Յունիոր Սևանի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ, այլ արդյունքներ)
Հայաստանի Առաջին խմբի առաջնության շրջանակում կայացել է 11-րդ տուրի 3 հանդիպում:
«Ալաշկերտ-2»-ը հյուրընկալվելիս մրցել է «Էրեբունիի» հետ և 2:0 հաշվով հաղթանակ տարել: Դուբլի հեղինակ է դարձել Ախմեդ Ջինդոյանը, ով իր գոլերի թիվն ընթացիկ առաջնությունում հասցրել է 9-ի:
Այս հաղթանակից հետո Սերգեյ Էրզրումյանի գլխավորած թիմը վաստակել է 21 միավոր և հավասարվել երրորդ տեղում ընթացող և երկու խաղ պակաս անցկացրած «Երևանին»:
Իսկ «Էրեբունին» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` 11 խաղից հետո իր ակտիվում ունենալով ընդամենը 1 միավոր:
Հաջորդ տուրում «Ալաշկերտ-2»-ը հոկտեմբերի 29-ին կհյուրընկալվի «Բանանց-2»-ի կողմից, իսկ «Էրեբունին» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Արարատ-Արմենիա-2»-ին:
Տուրի մյուս խաղում առաջատար «Յունիոր Սևանը» Ձորաղբյուրի մարզաբազայում ընդունել է «Բանանց-3»-ին և 4 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
«Յունիոր Սևանի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Սուլթան Ակսանովը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Նիկիտա Շումերկոն և Արամ Հովսեփյանը:
Այս հաղթանակից հետո «Յունիոր Սևանն» իր միավորների թիվը հասցրել է 31-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ «Բանանց-3»-ը 11 միավորով 9-րդ տեղում է:
11-րդ տուրի ևս մեկ խաղում «Փյունիկ-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապան-2»-ին և 4:2 հաշվով հաղթանակ է տարել:
«Փյունիկ-2»-«Գանձասար-Կապան-2»` 4:2
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Էրիկ Գալստյան
Գոլերը՝ Դավիթ Գրիգորյան (49՛), Աղասի Շափաղաթյան (53՛), Հարություն Մանուկյան (55՛), Արմեն Մանուչարյան (90+2՛) - Մհեր Հարությունյան (7՛), Ալեն Կարապետյան (85՛)
Այս հաղթանակից հետո «Փյունիկ-2»-ը 12 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, իսկ «Գանձասար-Կապան-2»-ը, որը մեկ միավոր ավելի ունի, գտնվում է 6-րդ տեղում:
11-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա ևս մեկ հանդիպում: «Երևանը» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Լոկոմոտիվին»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 15:00-ին:
Իսկ տուրի վերջին երկու հանդիպումները կկայանան հոկտեմբերի 25-ին: «Բանանց-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Շիրակ-2»-ին, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ը կհյուրընկալի «Արարատ-2»-ին:
Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն այս պահին ունի այս տեսքը`
| 1. | Յունիոր Սևան | 11 | 10 | 1 | 0 | 29 | 5 | 31 |
| 3. | Երևան | 9 | 7 | 0 | 2 | 44 | 11 | 21 |
| 5. | Արարատ-Արմենիա-2 | 10 | 5 | 2 | 3 | 20 | 13 | 17 |
| 7. | Լոկոմոտիվ | 10 | 4 | 1 | 5 | 16 | 15 | 13 |
| 9. | Բանանց-3 | 11 | 3 | 2 | 6 | 10 | 22 | 11 |
| 11. | Արարատ-2 | 10 | 1 | 3 | 6 | 11 | 34 | 6 |