Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստացել է, որ բանակցություններ չի վարի լատինամերիկյան երկրում գործող թմրանյութերի վաճառքով զբաղվողների ղեկավարների հետ:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին բռնության ալիքը տարածվել է ամբողջ Մեքսիկայով մեկ, ինչը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՄՆ թմրանյութի տրանզիտի վերահսկողությամբ: Մեքսիկայում այս տարվա ընթացքում զոհվել է 16.000 մարդ, ինչը 18% -ով գերազանցում է 2017 թվականի առաջին կեսի ցուցանիշները:
Միևնույն ժամանակ, նոր նախագահը խոսել է համաներման և թույլ թմրանյութերի օրինականացման օրինագծի մասին:
«Պետք է հասկանալի լինի, որ մենք նմանատիպ ոչ մի համաձայնագիր չենք ստորագրելու», - ասել է Լոպես Օբրադորը։
Վերջինս իր պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ից։