Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պերուացի տղան իր սեփական բանկն է հիմնել 7 տարեկան հասակում և այսօր 2000 հաճախորդ ունի

Երեխաներից շատերը երազում են գործարար դառնալ, երբ մեծանան, սակայն պերուացի Ադոլֆո Կիսոկալա Կոնդորին այդ գաղափարն իրականացրել է դեռևս 7 տարեկանում:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, պերուացի տղան վեց տարի առաջ երեխաների համար նախատեսված խնայողական բանկ է հիմնել, որն առաջինն է իր տեսակի մեջ: Այժմ բանկն արդեն ավելի քան 2000 10-18 տարեկան հաճախորդ ունի:

Ինչպես նա ինքն է պատմել, իր մոտ նման միտք է ծագել, երբ նկատել է, թե ինչպես են բազմաթիվ երեխաներ գումար ծախսում քաղցրավենիքի կամ խաղալիքների վրա, թեև կարող են ավելի նպատակային օգտագործել այդ գումարը կամ խնայել:

Այդ տարիքում հասկանալով խնայելու և ֆինանսական հաստատությունների հասանելիության կարևորությունը՝ 7-ամյա Ադոլֆոն դպրոցի տնօրենի աջակցությամբ բանկային համակարգ է ստեղծում, որի անդամ կարող էր դառնալ յուրաքանչյուր երեխա 5 կգ վերամշակվող թափոն (պլաստիկ և թուղթ) ներկայացնելով: Այնուհետև նրանք պետք է ամեն ամիս ևս մեկական կգ վերամշակվող թափոն բերեն անդամագրությունը պահպանելու համար:

Բանկում կուտակված գումարը հանելու համար երեխաները պետք է նախ նպատակ որոշեն և գումարը կարող են ստանալ միայն այդ նպատակի իրագործման համար: 

Տղային հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել մի շարք ընկերությունների հետ, որոնք հարմար գնով վերցնում են վերամշակվող նյութերը:

Այսօր 13-ամյա Ադոլֆոն, ով կարծում է, որ երեխաները ոչ թե երկրի ապագան են, այլ ներկան, ցանկանում է օրերից մի օր դառնալ Պերուի նախագահ՝ երկրում բարեփոխումներ անելու համար:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus