Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երևանյան ՖՄԿ գագաթնաժողովն իմիտացիոն բնույթ չէր կրում, այն անցավ անկեղծ մթնոլորտում․ Հովհաննես Իգիթյան

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցի (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցավ բարձր մակարդակով:

Tert.am-ի հետ զրույցում նա սակայն նկատեց,  որ գագաթնաժողովի արդյունքները Հայաստանը դեռ պետք է արձանագրի գալիք տարիներին, գագաթնաժողովը դեռ սկիզբն է․ Հայաստանը ստանձնել է կառույցի  նախագահության լիազորությունները և դեռ ծրագրեր ունի իրականացնելու:

«Որքանով ես հասկացա միջոցառմանը մասնակից երկրների ներկայացուցիչների հետ իմ շփումներից, միջոցառումն անցել է բարձր մակարդակով: Այնտեղ էին տարբեր երկրներից մարդիկ, որոնք ծանոթ էին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին: Նրանք հետաքրքրությամբ էին նայում  և հույսով էին լցված Հայաստանի ապագայի նկատմամբ: Կային երկրներ, որոնք ծանոթ չէին Հայաստանի հետ, նոր էին բացահայտում Հայաստանն իրենց համար: Կային երկրներ, որոնք Իսլամական երկրների միության անդամ էին, և տեսնելով Հայաստանը՝ իր զարգացած ժողովրդով, զարմացած էին»,- ասաց նա՝ նկատելով, որ դրա պատճառն էլ այն էր, որ Ադրբեջանն է մեզ այդ կառույցում այլ կերպ ներկայացնում:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ արդեն նախագահությունը ստանձնած Հայաստանը պետք է փորձի գործնական քայլերի դիմել: «Այս համատեքստում պետք է կրթական, մշակութային արժեքները կարևորել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ կարևոր էր, որ ՖՄԿ գագաթնաժողովը չէր կրում իմիտացիոն բնույթ: «Բավականին անկեղծ մթնոլորտում անցավ: Սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջացրած կազմակերպիչներից՝ բոլորի անկեղծությունը զգացվում էր»,- ասաց նա:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Հայաստանը կարողացավ օգտագործել Ֆրանկոֆոնիայի հարթակը նաև այլ երկրների հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար:

Նրա նկատառմամբ՝ վարչապետ Փաշինյանը նաև կարողացավ օգտագործել ՖՄԿ գագաթնաժողովի ամբիոնը Հայաստանի շահերը ներկայացնելու, խնդիրների մասին բարձրաձայնելու համար: «Ներկայացրեց մեր բոլոր խնդիրները, այդ թվում, տարածաշրջանային խնդիրները»,-ասաց նա:

Միջազգային հարցերով փորձագետը շատ կարևոր համարեց ՖՄԿ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում Լեռնային Ղարաբաղի մասին ձևակերպումները:

«Ղարաբաղի հիմնահարցի մասը շատ կոնստրուկտիվ էր: Դա նշանակում է, որ կազմակերպությունն ունի օրինական փաստաթուղթ, և կառույցում ընդգրկված երկրները կարող են առնչվել դրան: Դա նաև նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը շատ հայտնի է Ֆրանկոֆոնիայի միջազգային կառույցում»,- ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողողի և ՖՄԿ նախագահությունը ստանձնած Հայաստանի լավագույն արդյունքը երկու տարի հետո, ըստ Հովհաննես Իգիթյանի կլինի այն, որ տնտեսական կապերը ՖՄԿ երկրների միջև զարգանան:

«Ֆրանսիական կազմակերպությունները հայտնի են թե՛ տեխնոլոգիայով, թե՛ իրենց արտադրությամբ: Նրանց հետ համագործակցելու ճանապարհ պետք է գտնենք: Եվ իհարկե պետք է փորձենք նաև մտնել աֆրիկյան շուկա: Բացի այդ՝ 80-ից ավելի երկրների ղեկավարություններ էին Հայաստան ժամանել, իսկ դա կարող է խթան լինել այդ երկրներում Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար: Մենք պետք է քայլեր անենք մեր նախագահությունը ստանձնած շրջանում, որ արդյունքներ ունենանք: Եվ դա Հայաստանը պետք է անի միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus